ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
«Հյութեղ» շուրթեր առանց վիրահատության
Հայտնի է, որ մեծ ու հյութեղ շուրթերն անսահաման սեքսուալ են: Հենց սեքսուալության ձգտումն է դրդում շատ աղջիկների դիմել պլաստիկ վիրաբույժի` շուրթերի ծավալն ու ձևը փոխելու նպատակով: Եթե այնուամենայնիվ չեք ցանկանում վիրահատարան մտնել, չի նշանակում, որ հնարավոր չէ վիզուալ մեծ ցույց տալ նաև Ձեր շուրթերը:
Այսօր կառաջարկենք մեթոդներ, որոնց շնորհիվ Ձեր շուրթերը կդառնան ավելի հյութեղ ու գեղեցիկ: Մշտապես պետք է հիշել մի բան. շուրթերի մաշկը մի քանի անգամ ավելի նուրբ է ու զգայուն, քան, օրինակ, դեմքի մաշկը, և դրա նկատմամբ պետք է առանձնահատուկ ուշադրություն:
Ազատվեք շուրթերը կրծելու վատ սովորությունից, հակառակ դեպքում շատ շուտով շուրթերի վրա անհարթություններ կառաջացնեք, որոց պատճառով ոչ միայն շրթներկը գեղեցիկ չի քսվի, այլև շուրթերը կսկսեն ջրազրկվել, մինչդեռ հենց մաշկի տակի ջուրն է հյութեղ տեսք հաղորդում շուրթերին:
Երբեք մի մոռացեք փափկեցնել, սնուցել շուրթերի մաշկը: Նկատի ունեցեք` ճիշտ այնպես, ինչպես դիմակներ եք պատրաստում դեմքի համար, հարկ է պատրաստել նաև շուրթերի համար, քանի որ միայն այդպես նրանք մշտապես գեղեցիկ կլինեն: Իբրև սնուցող դիմակ կարող եք պարզապես քնելուց առաջ շուրթերին մեղր քսել: Մի քանի նման գիշեր, ու Դուք կնկատեք, որ շուրթերը դարձել են մետաքսի պես փափուկ: Կարող եք պատրաստել նաև յուղոտ կաթնաշոռով ու սերուցքով դիմակ: Պարզապես լավ խառնեք այդ երկու բաղադրիչներն ու ստացված զանգվածը քսեք շուրթերին` թողնելով 10-15 րոպե: Շուրթերի մաշկին փայլ ու անհրաժեշտ խոնավություն կհաղորդի թթվասերի դիմակը: Թթվասերին ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնահյութ ու կարագ: Այս դիմակը ևս չի կարելի 15 րոպեից ավել պահել շուրթերին: Ամեն անգամ ատամները լվանալուց հետո ատամի խոզանակով լավ մաքրեք նաև շուրթերը: Այդպիսով դուք կհեռացնեք շուրթերի մաշկի մահացած բջիջները, ինչպես նաև կլավացնեք արյան շրջանառությունն այդ հատվածում:
Դե իսկ շուրթերը վիզուալ մեծացնել կարելի է հասարակ կոսմետիկ միջոցների օգնությամբ: Շուրթերի գույնին համապատասխան մատիտով կարող եք թեթև եզրագծել շուրթերը, բայց ուշադիր եղեք, որ չկորցնեք չափի զգացողությունը: Մատիտով շուրթերը մեծացնել կարելի է 1-2 մմ` ոչ ավել: Իսկ այս խորամանկությունը Հոլիվուդից է: Հոլիվուդյան մի շարք աստղեր շուրթերը մեծ ցույց տալու համար վերևի շուրթի եզրագծից մի քիչ ներքև սպիտակ մատիտով եզրագիծ են անցկացնում, մատով աննշան տարածում այդ սպիտակությունը, ապա շուրթերին քսում տոնային կրեմ և վերջում օգտագործում որևէ բաց գույնի շրթներկ: Շուրթերը վիզուալ մեծացնում է նաև տարբեր տոների ու գույների շրթներկների կիրառությունը: Եվ այսպես, շուրթերի անկյուններն ու ներքևի շուրթի եզրագիծը ավելի մուգ գույնով ներկեք, իսկ շուրթերի միջին հատվածը` ավելի բաց: Այդպես դուք կստանաք մեծ շուրթերի էֆֆեկտ:
12.11.2012
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ